Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը ստանձնել է «ալ-Կաիդա»-ի հետ կապ ունեցող կառույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից 3 շաբաթ անց «Քաթիբաալ-Իմամ Շամիլ» անվամբ կառույցը պատասխանատվություն ստանձնեց հիշյալ ահաբեկչության համար՝ նշելով «ալ-Կաիդա»-ի հետ ունեցած կապի մասին:

«Քաթիբաալ-Իմամ Շամիլ» կառույցի պատասխանատվության ստանձնման հայտարարությունը տարածվեց «ալ-Կաիդա»-ի աֆրիկյան մայրցամաքը սպասարկող լրատվական ռեսուրսներով՝ սկզբում հայտնվեց «al-Andalusi»-ում, այնուհետև՝ «Agence Nouakchott Info»-ում: Մինչդեռ արևմտյան երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում) իրականացված ահաբեկչությունների մասին «ալ-Կաիդա»-ն հայտարարություն է տարածում հիմնականում «ալ-Սահաբ» լրատվական ռեսուրսով, ինչը տեղի չունեցավ:

Հնչեղ ահաբեկչական բռնարարքների մասին (Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը հնչեղ բռնարարքների շարքից է) «ալ-Կաիդա»-ն պետք է ազդարարեր անմիջապես և ամենուր: Դա չնկատվեց, ավելին՝ տարածված հայտարարությունը թվագրված է ապրիլի 18-ով: Այսինքն, հայտարարությունը պատրաստվել է բռնարարքից 15 օր անց և տարածվել 1 շաբաթ հետո: Հաշվի առնելով «ալ-Կաիդա»-ի օպերատիվ աշխատանքը՝ հիշյալը շատ ավելի հարցեր է առաջացնում:

«Քաթիբաալ-Իմամ Շամիլ» կառույցն անծանոթ է փորձագիտական շրջանակներին, չունի ջիհադական պայքարի անցած ուղի, և չի բացառվում, ինչպես նշում են իսլամական ծայրահեղական որոշ շրջանակներ՝ «եթե չկա ահաբեկչության իրականացման պատասխանատուն, կարող է ստեղծվել «Քաթիբաալ-Իմամ Շամիլ» մի կառույց, որը կստանձնի հիշյալ բռնարարքի պատասխանատվությունը»:

Իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում կատարվող մերօրյա իրողությունները հուշում են, որ բռնարարքի պատասխանատվության ստանձնումը ստացել է ձևական բնույթ (չնայած այստեղ «Իսլամական պետությունն» առանձնանում է նրանով, որ պատասխանատվության ստանձնման հայտարարություններ չի «շռայլում»), և այսօր մենք գործուն ենք ոչ թե կառույցների հետ, որոնք կարող են ստանձնել կամ չստանձնել պատասխանատվություններ և համապատասխան հայտարարություններով հանդես գալ, այլ կարող են լինել անհատներ, որոնք իրենք են որոշում և իրականացնում նման բռնարարքներ: Այդ անհատ մահապարտ-ահաբեկիչները կապված չեն իսլամական ծայրահեղական կառույցների ղեկավար շրջանակների հետ, ուղղորդված չեն իրենց գործողություններում:

Արաբագետ Սարգիս Գրիգորյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում