Կարծիքներ

Հայոց ցեղասպանության հարցում պետք է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումները. Մանոյան

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հարցում պետք է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումները. Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական հարաբերություններում ներկայումս կա ավելի հրատապ խնդիր, քան Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար ԿիրոՄանոյանը:

«Չեմ կարծում, որ Իսրայելի իշխանության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանակցություններ պետք է տանել, քանզի հայ-իսրայելական հարաբերություններում կան շատ ավելի հրատապ հարց` Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցությունը»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` Իսրայելի հանրությունը լիովին այլ կարծիքի է Հայոց ցեղասպանության հարցում:

«Իսրայելի հանրությունը և աշխարհի հրեա մտավորականությունը իրենց ձայնը մշտապես բարձրացրել և բարձրացնում են Հայոց ցեղասպանության փաստի առթիվ: Բացի այդ, պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր հարցերի ուսումնասիրությունները կատարել են նաև հրեաները, ուստի շատ կարևոր է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումը»,- ասաց Մանոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում