Կարծիքներ

Քաղաքագետն անիրատեսական է համարում լուրջ բանակցային գործընթացը Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքների պարագայում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետն անիրատեսական է համարում լուրջ  բանակցային գործընթացը Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքների պարագայում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրումն առաջնային է, ինչի իրականացման հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:

«Գիտենք, որ իրականում լուրջ փոփոխություններ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի դիրքորոշման մեջ տեղի չեն ունեցել: Գլխավոր խոչընդոտը, որն այս պահին առկա է իրական բանակցային գործընթացն առաջ տանելու հարցում այն է, որ Ադրբեջանը՝ հակառակ եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, եւ՛ Հայաստանի, հրաժարվում է իրագործել շփման գծում այդ վստահության մեխանիզմների ներդրումը: Բնականաբար, այս պայմաններում, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն օր սպառնում է նոր պատերազմով, իրատեսական չէ խոսել լուրջ բանակցային գործընթացի շարունակականության կամ վերսկսման մասին, նույնիսկ եթե անգամ լինի նախարարների հանդիպում: Ադրբեջանը, ցավոք, անգամ զրոյական մակարդակով չի ուզում այդ հարցի շուրջ սկսել քննարկումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացավ երկու հանդիպում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 20-ին: Հանդիպումների ընթացքում շեշտվել է հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման անհրաժեշտությունը: Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում