Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում աշխատում է ամեն կերպ շեղել ուշադրությունը խնդրից: «Թուրքիայի հիմնական մտավախությունը հետեւանքների վերացումն է, իսկ մեր հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության հատուցման հարցի բարձրացումը»,- ասաց նա:

Էդիկ Մինասյանի խոսքով` մենք միայն ցեղասպանության ճանաչմամբ չպիտի բավարարվենք, առավել եւս, որ հայրենիք ենք կորցրել: «Թուրքիան հարցի լուծման հեշտ ճանապարհ է գտել` ժխտողականությունը դարձնելով արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը»,-հավելեց բանախոսը:

Մինասյանի կարծիքով, ԱՄՆ-ն այն ազդու ուժն է, որը կարող է Թուրքիային, որպես ռազմական դաշնակցի, ստիպել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում զիջումների գնալ, բայց այսօր դա չի նկատվում այդ երկու երկրների հարաբերությունների մեջ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող պետությունները 20-ից ավելի են: Հայոց ցեղասպանությունըպետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում