Քրիստիան Բեյլն անընդունելի է համարում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հյուրընկալվել են ամերիկյան CBS հեռուստաընկերության The morning հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում»-ը ֆիլմին:

Քրիստիան Բեյլն անընդունելի է համարել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ հենց Թուրքիայի կողմից իրականացվող ճնշումներն են պատճառը, որ շատերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, իսկ շատերն էլ ուղղակի չեն խոսում այդ մասին: Դերասանն ընդգծել է, որ շատերը տարբեր եղանակներով փորձում են ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին իրականությունը: «Հենց դրա համար է Քըրք Քըրքորյանն այդքան ֆինանսներ է ներդրել այս ֆիլմի վրա: Ցավոք, նա վախճանվեց մինչ մենք կներկայացնեինք ֆիլմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծել է Բեյլը:

Դերասան Օսկար Այզեքն էլ իր հերթին կարևորել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը և ընդգծել, որ ֆիլմի ռեժիսորի համար շատ կարևոր նշանակություն ունի նման պատմություններ ներկայացնելը: Այզեքը հիշեցրել է, որ մինչ «Խոստում»-ը ֆիլմը Թերի Ջորջը նկարահանել է ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին:

Այզեքը նշել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում է գյուղում մեծացած հայ տղայի, ով ժամանում է Կոստանդնուպոլիս և որոշում բժշկություն սովորել, բայց բախվում է դաժան իրականությանը:

Հայերեն العربية English Русский

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին