Կարծիքներ

Վաղարշակ Հարությունյանն առկա սպառնալիքների պարագայում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է համարում

2 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանն առկա սպառնալիքների պարագայում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղակի անհրաժեշտություն է` հաշվի առնելով այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում. կա զինադադարիպայմանագիր, բայց չկախաղաղության պայմանագիր, իսկԹուրքիայի հետ գտնվում է անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում:Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, պատերազմական էլեմենտ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` իրավիճակը դեպի լավը փոխվելու հույս չկա, քանի որ տարածաշրջանում հակամարտությանը մասնակցում են բոլոր գերտերությունները՝ Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, այստեղ է գտնվում երկրագնդի այն զգայուն մասը, որտեղից կարող են սկսվել բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում դարերի ընթացքում: «Դրա համար պետք է զգոն լինենք: Այս հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ պետության անվտանգության ապահովման հարցը ապահովում է ողջ պետությունն իր բոլոր ոլորտներով՝ տնտեսություն, մշակույթ, կրթություն»,- ասաց նա:

Հայաստանն ունենալով քիչ ռեսուրսներ՝ շնորհիվ հայ սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում է ապահովել իր անվտանգությունը, բայց հիմա գալիս է նոր փուլ, պետք է վերանայել օրենքները, ռազմավարությունը, ծրագրերը: Նրա գնահատմամբ` անվտանգությունն ապահովելու հիմքը պետք է դնել զինվորի, սպայի վրա:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ ներկայացված «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակն է համալրել տակտիկական օղակի սպայական կազմը, լրջագույն ծրագիր է, որը կբարձրացնի բանակի մարտունակությունը, կնվազեցնի այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում