ԼՂ հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ. իրանագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանի՝ օրերս արած հայտարարությանը այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան ղարաբաղյան կարգավորման հարցում երրորդ ուժերի միջամտությունը՝ իրանագետը նշեց, որ սա անընդմեջ հնչող հայտարարություններից է:

«Կարծում եմ՝ «երրորդ ուժեր» արտահայտությունը կարելի է վերագրել բոլոր երկրներին բացի Մինսկի խմբից, քանի որ գիտենք՝ հենց խումբն է զբաղվում այդ խնդիրներով: Դիտարկումը հիմնականում այն մասին է, որ ոչ Թուրքիան այստեղ անելիք ունի, ոչ էլ անգամ Միացյալ Նահանգները կարող է ինչ-որ առանձնահատուկ գործողություններ ծավալել: Այս գործընթացը հանձնարարված է Մինսկի խմբին, եւ սրանով կրկին կարեւորվում է խմբի գործունեությունը»,-ընդգծեց Գոհար Իսկանդարյանը:

Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Իրանագետն ընդգծեց, որ կարեւոր են ոչ այնքան հայտարարությունները, որքան գործողությունները:

«Ասեմ, որ նմանատիպ հայտարարություն արվել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, եւ դա շատ բնական է: Մենք գիտենք, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնություններ եւ խնդիրներ կան, եւ հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես են նրանք այդ ամենը հաղթահարելով համագործակցում տարբեր հարթակներում, հատկապես պաշտպանական ոլորտում: Ամեն դեպքում, Իրանի համար անչափ կարեւոր եւ անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգությունը: Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած յուրաքանչյուր խնդիր Իրանը շատ ցավագին է ընդունում, քանի որ դա հենց իր սահմանների, իր տարածքի անվտանգության համար սպառնալիք է: Իրանը նույնպես շահագրգռված է, որ ամեն ինչ բանակցությունների, խաղաղ միջնորդական առաքելությունների միջոցով լուծվի»,-նշեց նա:

Մեր հարցին ի պատասխան՝ իրանագետը նաեւ անդրադարձ կատարեց Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի շուրջ տարվող բանակցություններին՝ ընդգծելով, որ Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը միանշանակ ձեռնտու է Հայաստանին:

«Իրանը մեծապես հետաքրքրված է այս համագործակցությամբ, խոսքը, ի վերջո, այդքան մեծ շուկայի մասին է, բայց վերջին հայտարարություններից տեսանք, որ ԵԱՏՄ-ում այս հարցի հետ կապված կան խնդիրներ, այսինքն՝ այնտեղ այդքան էլ չեն ցանկանում ակտիվորեն համագործակցել Իրանի հետ: Առկա են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Հուսով եմ՝ դրանք պարզապես օրենսդրական դաշտի հետ կապված, այլ ոչ թե երկրների միջեւ առկա խնդիրներ են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն կկարողանա միջնորդի դերում լինել: Բազմիցս խոսել ենք, որ որոշակի ապրանքներ, կիսաֆաբրիկատներ հնարավոր կլինի բերել այստեղ, հետո մտցնել ԵԱՏՄ շուկա: Սա շատ հետաքրքիր բան է, բայց այս պահին առանձնապես դրական միտումներ չեմ նկատում»,-եզրափակեց Գոհար Իսկանդարյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում