Ֆուտբոլ

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, «Ատլետիկո»-ն վերջ դրեց «Լեսթեր»-ի հեքիաթին

6 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, «Ատլետիկո»-ն վերջ դրեց «Լեսթեր»-ի հեքիաթին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում կայացան խաղային առաջին օրվա երկու հանդիպումները: Ինչպես և ակնկալվում էր, ֆանտաստիկ ընթացք ստացավ «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» դիմակայությունը, որի առաջին խաղում մադրիդցիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով առավելության էին հասել մրցակցի նկատմամբ: «Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխան խաղում «Բավարիա»-ի համար առաջնահերթ խնդիր էր երկու գոլ հեղինակելը: Խաղը սկսվեց գերմանական ակումբի առավելությամբ: «Բավարիա»-ի ֆուտբոլիստները խաղի առաջին 15 րոպեների ընթացքում ճնշում էին գործադրում մադրիդյան թիմի դարպասի վրա, սակայն այդ ընթացքում նրանց գոլ հեղինակել չհաջողվեց: «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կարողացան հանգստացնել խաղը և իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը: Հանդիպման 30-րդ րոպեից կրկին ակտիվացան «Բավարիա»-ի ֆուտբոլիստները, բայց այդ ընթացքում «Ռեալ»-ը մի քանի վտանգավոր հակագրոհ անցկացրեց, սակայն առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:

Երկրորդ խաղակեսը հաջող մեկնարկ ունեցավ «Բավարիա»-ի ֆուտբոլիստների համար: Հանդիպման 53-րդ րոպեին տուգանային հրապարակում Կազեմիրոն խախտեց կանոնները Արիեն Ռոբենի նկատմամբ, և մրցավարը «Ռեալ»-ի դարպասին 11- մետրանոց նշանակեց: 11- մետրանոց հարվածը հստակ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին՝ բացելով հանդիպման հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Ռեալ»-ի ֆուտբոլիստները, չմոռանալով պաշտպանության մասին, նետվեցին առաջ: «Ռեալ»-ի ճնշումը մրցակցի դարպասին, ի վերջո, տվեց ցանկալի արդյունք մադրիդցիների համար: 76-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն գլխի գեղեցիկ հարվածով խոցեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Թվում էր, թե հաշիվը հավասարեցնելուց հետո մադրիդցիները կկարողանան հանգիստ ավարտին հասցնել հանդիպումը, սակայն խաղն անսպասելի շրջադարձ ունեցավ: Հաշիվը հավասարեցնելուց ընդամենը երկու րոպե անց Սերխիո Ռամոսը և դարպասապահ Կեյլոր Նավասը միմյանց չհասկացան, ինչի արդյունքում Ռամոսը դարձավ անսպասելի գոլի հեղինակ: Խաղի 84-րդ րոպեին մրցավարը կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ցույց տվեց «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալին և նրան հեռացրեց դաշտից՝ գերմանական ակումբին թողնելով 10 ֆուտբոլիստներով:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները: 105-րդ րոպեին «Ռեալ»-ի ահռելի առավելությունը տվեց իր արդյունքը: Քրիշտիանու Ռոնալդուն տուգանային հրապարակում ընդունեց գնդակն ու երկրորդ գոլը խփեց մրցակցի դարպասը: Մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ի ֆուտբոլիստները միայն պաշտպանվում էին, սակայն անգամ դա նրանց մոտ չստացվեց: 110-րդ րոպեին Մարսելոյի ֆանտաստիկ անցումից ու փոխանցումից հետո այս խաղում իր երրորդ գոլը հեղինակեց Քրիշտիանու Ռոնալդուն: 112-րդ րոպեին էլ Մարկո Ասենսիոն 4-րդ գնդակն ուղարկեց մյունխենյան ակումբի դարպասը՝ վերջակետ դնելով հանդիպմանը: «Ռեալ»-ն ընդհանուր դիմակայության արդյունքում հաղթանակ տոնեց 6-3 հաշվով և նվաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Խաղային օրվա երկրորդ հանդիպումում հաջողությունն ուղեկցեց մադրիդյան մեկ այլ ակումբի՝ «Ատլետիկո»-ին: Դիմակայության առաջին խաղում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության էր հասել Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ: «Ատլետիկո»-ն մրցակցի հարկի տակ հաջող սկսեց հանդիպումը և արդեն 26-րդ րոպեին Սաուլ Նիգեսը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Այս գնդակը, կարելի է ասել, սպանեց խաղի ինտրիգը, քանի որ «Լեսթեր Սիթի»-ն հաջորդ փուլ անցնելու համար պետք է երեք գնդակ ուղարկեր մրցակցի դարպասն առանց բաց թողնելու, իսկ «Ատլետիկո»-ի դարպասը երեք գնդակ ուղարկելն այնքան էլ հեշտ գործ չէ: Խաղի մնացած ժամանակահատվածում «Լեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց ընդամենը հավասարեցնել հաշիվը: 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին: Ավելին անել Անգլիայի գործող չեմպիոնին չհաջողվեց, և «Ատլետիկո»-ն նվաճեց կիսաեզրափակիչ փուլի մյուս ուղեգիրը:

Խաղային երկրորդ օրը՝ ապրիլի 19-ին, կկայանա ևս երկու հանդիպում: «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Յուվենթուս»-ին, իսկ «Մոնակո»-ն՝ «Բորուսիա-Դորտմունդ»-ին: Առաջին խաղում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Բարսելոնա»-ի դարպասը, իսկ «Մոնակո»-ն մրցակցի հարկի տակ 2-3 հաշվով հաղթանակ է տարել «Բորուսիա»-ի նկատմամբ:

Բաժին

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

Ֆուտբոլ

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

Ֆուտբոլի առաջնությունում փոփոխություններ են եղել 

Սպորտ

Ֆուտբոլի առաջնությունում փոփոխություններ են եղել 

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին

Սպորտ

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին

«Այաքս»-ի դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ

Սպորտ

«Այաքս»-ի դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն կիսաեզրափակչում են

Ֆուտբոլ

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն կիսաեզրափակչում են

Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Ֆուտբոլ

Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Ֆուտբոլ

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Եվրոպայի լիգա. «Լիոն»-ի ֆանտաստիկ «քամբեք»-ը և «Սելտա»-ի կամային հաղթանակը

Ֆուտբոլ

Եվրոպայի լիգա. «Լիոն»-ի ֆանտաստիկ «քամբեք»-ը և «Սելտա»-ի կամային հաղթանակը

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

Ֆուտբոլ

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում