Քաղաքագետն առաջիկա տարիներին Թուրքիայում լարված իրավիճակ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո առաջիկա տարիներին իրավիճակը լարված կմնա: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում լարվածությունը պահելու ու հետո այդ իրավիճակից ինչ-որ ձևով հաղթող դուրս գալու համար: «Էրդողանը ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում լարված մթնլորոտը պահպանելու և ինչ-որ կերպ գործընթացը հաղթահարելու համար: Առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում՝ մինչև ընտրությունները, այս իրավիճակն է լինելու Թուրքիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց Իսկանդարյանը:

Նրա գնահատմամբ` սահմանադրական հանրաքվեի արդյունքում Թուրքիան գնում է Ադրբեջանի ճանապարհով: Քաղաքագետը Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեն «կեղտոտ» բառով է բնութագրում. «Նախորդ ընտրությունների համեմատ այս հանրաքվեին շատ քիչ թվով քրդական համայնքի ներկայացուցիչներ են մասնակցել: Ամեն ինչ արվել է, որ մարդիկ տեղամասեր չգնան, եղել է ձայների հստակ բաժանում, սակայն ամեն ինչ այդքան ճշգրիտ չի լինում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա հավելեց, որ սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել երկրի բնակչության առավել կիրթ ու զարգացած հատվածը, իսկ գյուղական համայնքների բնակչությունը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ խախտման արդյունքում շուրջ 1,5 միլիոն քվե ավելի է հաշվվել «այո»-ի օգտին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում