«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը տպավորված է հայերի ջերմ վերաբերմունքից եւ գրկաբաց ընդունելությունից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչԼևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, վստահ է՝ հայերի ջերմ վերաբերմունքը դեռ երկար է հիշելու: Նրա խոսքով՝ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրել Երեւանը եւ միանշանակ վերադառնալու է այստեղ:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ կարող եմ ասել, որ ամեն ինչհրաշալի էր: Հստակ ինչ-որ ակնկալիքներ չունեի, բայց երբ ես եկա այստեղ, մարդիկ շատ գրկաբաց ընդունեցին, ինչի համար անչափ ուրախ եմ: Բացի դրանից, շատ եմ հավանել նաեւ կերակրատեսակները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Լեւինան առաջինն էր, ով արձագանքեց մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնությանը, ըստ որի՝ նա մարտահրավերներ է նետում մասնակից երկրներին երգելու հայկական ազգային երգեր՝ հենց ինքը կատարելով տվյալ երկրների ազգային երգերը: Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» երգը: Նա խոստովանեց, որ հայերենը թեպետ բավականին բարդ, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր լեզու է:

«Ասեմ, որ շատ եմ հավանում Արծվիկին, շատ ընկերասեր է, ունի հզոր ձայն: Նրա երգը հետաքրքիր ելեւէջներ ունի, իսկ ինչ վերաբերում է հայերենին, ապա այն բոլորովին նման չէ որեւէ լեզվի, որ ես երբեւէ լսել եմ»,-նշեց Լևինան:

Գերմանացի երգչուհին ներկայացնում է «Կատարյալ կյանք» խորագիրը կրող երգը, որը հանդիսատեսին հնարավորինս գեղեցիկ մատուցելն է հատկապես կարեւորում:

«Ես հույս ունեմ, որ մարդիկ կհավանեն այն: Իհարկե, հիանալի կլինի, որ լավ արդյունքներ ունենանք, սակայն նաեւ շատ կարեւոր է իսկապես վայելել միջավայրը, մրցույթը, լավ փորձ ձեռք բերել, այսինքն՝ միասին տոնել երաժշտությունն առանց սահմանների: Երգս կարեւոր գաղափար է ներկայացնում. այն, որ չպետք է վախենալ սխալներ գործելուց, կյանքում բացասական երեւույթներ լինում են, բայց պետք է վերցնել դրականը եւ պայքարել երազանքների համար: Իրականում, ըստ իս՝ կատարյալ կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի: Ամեն մարդ իր իսկ փորձից սովորելով է կյանքը դարձնում կատարյալ»,-ասաց երգչուհին, ով դեռեւս 9 տարեկանից է սկսել զբաղվել երաժշտությամբ:

Գերմանիայի ներկայացուցիչը երեկ Արծվիկ Հարությունյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր, որտեղ միասին ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Լևինայի կարծիքով՝ կարեւոր է, որ մարդիկ իմանան պատմության էջերում գրված նման դեպքերի մասին:

«Գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Գերմանիան նախորդ տարի ճանաչեց այն:Չեմ կարող քաղաքական առումով որեւէ մեկնաբանություն անել, բայց կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այն ճանաչվի»,-ընդգծեց նա:

Գերմանիայի մասնակիցն այսօր վերադառնում է հայրենիք՝ Հայաստանից իր հետ տանելով միմիայն դրական հիշողություններ:

«Ես տպավորված եմ՝ թե ինչքան բաց ու էմոցիոնալ են հայերը: Նրանց համար ամեն ինչ մեծ նշանակություն ունի: Շատ կարեւոր է գնահատել նույնիսկ փոքր բաները: Միայն դրական էներգիա ու արձագանք եմ ստացել հայերից: Գիտեմ, որ ամռանն այստեղ հատկապես շատ հրաշալի մթնոլորտ է ստեղծվում. անպայման վերադառնալու եմ»,-եզրափակեց Լևինան:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով