Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրի Խաչատուրովը նշանակվել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը,հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,-լրագրողներին հայտարարել Է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

Նա նաեւ հայտնել Է, որ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին աստիճանի նշանով:

Նաեւ, նրա խոսքով, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական իրադրության հարցերը եւ մեր աշխատանքի վերաբերյալ մի շարք լրացուցիչ ցուցումներ են ընդունել անվտանգության սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն العربية English Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը