Քաղաքագետը ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության աճի լուրջ հիմքեր առայժմ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առաջիկայում չափից ավելի լարվածություն կառաջանա:

«Բոլորի համար ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը սկսել է իր դիրքորոշումները հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ, եւ դրա վառ ապացույցը սիրական ռազմաբազայում տեղի ունեցած հրթիռային հարվածն էր: Թրամփի համար կարեւոր էր փոխել կարծրատիպերը, որ Վաշինգտոնը չափից շատ կապ ունի Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ այդ զարգացումները ցույց տվեցին, որ Թրամփը ցանկանում է ասել, թե ինքը Թրամփն է, այլ ոչ թե Օբաման: Այնուամենայնիվ, ելնելով նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներից՝ կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նպատակը այս պահին նոր լուրջ առճակատման գնալը չէ, այլ պարզապես ցուցադրել այն շրջանակը, որի սահմաններում կարելի է խոսել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Քաղաքագետն այժմ չի տեսնում որեւէ լուրջ հիմքեր հարաբերություններում լարվածության աճի համար, որոնք կարող էին նաեւ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում:

«Քանի դեռ չենք տեսնում, որ այդ լարվածությունը մտնում է անվերահսկելի փուլ, ապա չեմ կարծում, որ պետք է սպասել լուրջ զարգացումների: Այլ բան է, եթե տեսնենք դրական համագործակցություն կամ լարվածություն Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» դեմ պայքարում, այդ դեպքում ԱՄՆ-ն միգուցե նաեւ փորձի այդ կարմիր գծերը դնել Հարավային Կովկասում, սակայն այժմ դեռ չենք հասել այդ իրավիճակին»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին