Ֆուտբոլ

Եվրոպայի լիգա. «Լիոն»-ի ֆանտաստիկ «քամբեք»-ը և «Սելտա»-ի կամային հաղթանակը

4 րոպեի ընթերցում

Եվրոպայի լիգա. «Լիոն»-ի ֆանտաստիկ «քամբեք»-ը և «Սելտա»-ի կամային հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում կայացել են առաջին հանդիպումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոլանդական «Այաքս»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել գերմանական «Շալկե-04»-ի նկատմամբ: Հանդիպման 23-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել գերմանական ակումբի դարպասին, որը հաջող է իրացրել Դեյվի Կլասսենը: Առաջին խաղակեսն ավարտվել է հոլանդական թիմի նվազագույն առավելությամբ: Երկրորդ խաղակեսի ընթացքում «Այաքս»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է ևս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 57-րդ րոպեին այս խաղում իր երկրորդ գնդակն է հեղինակել Դեյվի Կլասսենը՝ դառնալով դուբլի հեղինակ: «Շալկե-04»-ի ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլ հեղինակել, ինչը մեծացնում է կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու «Այաքս»-ի շանսերը:

Իսպանական «Սելտա»-ն սեփական հարկի տակ կարողացել է մեծ դժվարությամբ առավելության հասնել բելգիական «Գենկ»-ի նկատմամբ: Արդեն հանդիպման 10-րդ րոպեին բելգիական ակումբի ֆուտբոլիստները կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի է ընկել Ժան-Պոլ Բոետիսը: Ընդամենը 5 րոպե անց «Սելտա»-ն կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 15-րդ րոպեին արդյունավետ հարվածով հաշիվը հավասարեցրել է Պիոնե Սիստոն: Ընդամենը երեք րոպե անց իսպանական ակումբի հարձակվող Յագո Ասպասը առաջ է մղել իր թիմին: Առաջին խաղակեսում «Սելտա»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է մեծացնել առավելությունը: 38-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ջոն Գուիդետին: Երկրորդ խաղակեսում «Գենկ»-ի ֆուտբոլիստները կարողացել են մեկ գնդակ հետ բերել: 67-րդ րոպեին Թոմաս Բուֆելը կրճատել է հաշիվը և պատասխան խաղից առաջ իր թիմի համար պահպանել է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու շանսերը:

Ֆրանսիական «Լիոն»-ը դրամատիկ պայքարում կարողացել է սեփական հարկի տակ առավելության հասնել թուրքական «Բեշիկթաշ»-ի նկատմամբ: Արդեն առաջին խաղակեսում թուրքական թիմի ֆուտբոլիստները բացել են հանդիպման հաշիվը. 15-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ռայան Բաբելը: Մինչև հանդիպման 83-րդ րոպեն «Բեշիկթաշ»-ին հաջողվել է պահպանել հաղթական հաշիվը, սակայն 83-րդ րոպեին ֆրանսիական թիմին հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը. գոլի հեղինակ է դարձել Կորենտին Տոլիսոն: Ընդամենը երկու րոպե անց «Լիոն»-ին հաջողվել է առաջ անցնել հաշվի մեջ Ժերեմի Մորելի գոլի շնորհիվ: Մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չեն գրանցվել և խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ օգուտ ֆրանսիական ակումբի, սակայն մրցակցի հարկի տակ խփած գնդակը պահպանում է կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու թուրքական թիմի շանսերը:

Բելգիական «Անդերլեխտ»-ն էլ սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Խաղի 37-րդ րոպեին անգլիական ակումբի կազմում աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը: Սակայն անգլիական ակումբի խաղացողներին չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը: Խաղի 86-րդ րոպեին Լինդեր Դենդոնկերը հավասարեցրել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին:

Բաժին

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

Ֆուտբոլ

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

Ֆուտբոլի առաջնությունում փոփոխություններ են եղել 

Սպորտ

Ֆուտբոլի առաջնությունում փոփոխություններ են եղել 

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին

Սպորտ

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին

«Այաքս»-ի դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ

Սպորտ

«Այաքս»-ի դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն կիսաեզրափակչում են

Ֆուտբոլ

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Այաքս»-ը, «Լիոն»-ը և «Սելտա»-ն կիսաեզրափակչում են

Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Ֆուտբոլ

Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, «Ատլետիկո»-ն վերջ դրեց «Լեսթեր»-ի հեքիաթին

Ֆուտբոլ

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն իսկական տոն պարգևեցին երկրպագուներին, «Ատլետիկո»-ն վերջ դրեց «Լեսթեր»-ի հեքիաթին

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Ֆուտբոլ

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

Ֆուտբոլ

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում