«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը բացել է հաշիվը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջին խաղակեսից հետո մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով հաղթում է բելգիական «Անդերլեխտ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 37-րդ րոպեին: Առաջին խաղակեսն ավարտվել է ,կարմիր սատանաներ»-ի նվազագույն առավելությամբ:

Հայերեն