Փորձագետները համակարծիք են, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստավոր է երկրի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նպաստավոր է երկրի տնտեսության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում, որը նվիրված է Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

«Մենք 2015 թվականին սկսեցինք անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն ակնկալիքներն ավելի շատ էին, իսկ արդյունքները՝ ավելի համեստ: Դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակով, պատժամիջոցներով, ռուբլու արժեզրկմամբ, բայց ամեն դեպքում բիզնես ոլորտում չկա ԵԱՏՄ-ում լինել-չլինելու հարցը: Վերջերս Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էին, ընդհանուր առմամբ, ինը կուսակցություններ եւ դաշինքներ: Միայն երկու քաղաքական ուժ էր բարձրացրել Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցության նպատակահարմարության հարցը: Մնացած ուժերը չէին դրել այս հարցը, ինչը խոսում է այն մասին, որ մենք պետք է լինենք ԵԱՏՄ-ում եւ միասին աշխատենք: Այո, ակնկալիքները ավելի շատ էին, բայց փորձագիտական համայնքում շրջանառվում է նման մի հարց. ի՞նչ կլիներ, եթե չլինեինք ԵԱՏՄ-ում, եւ բոլորը գալիս են միասնական եզրակացության. եթե մենք չլինեինք ԵԱՏՄ-ում, չհամագործակցեինք անդամ երկրների հետ, տնտեսական վիճակը ավելի կվատթարանար»,-ասաց նա:

Անդրադառնալով Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին՝ Էդուարդ Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ընդունվող որոշումները կնպաստեն ԵԱՏՄ գործունեության եւ աշխատանքի արդյունավետությանը:

Երևանիառևտրաարդյունաբերական պալատինախագահԱնդրանիկ Ալեքսանյանը եւս կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստավոր է Հայաստանի, հայաստանյան գործարար համայնքի համար:

«Այստեղ պարզապես պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում տալ եւ ինչ ստանալ: Կարեւոր է հստակեցնել, թե ում ինչ է պետք: Կարծում եմ՝ մենք գիտենք՝ ինչ ենք ուզում»,-ընդգծեց նա:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում