Արման Նավասարդյանը կարծում է, որ կորեական խնդիրը կարող է հետ մղել սիրիական խնդրի հանդեպ ուշադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ մարդկության համար առավել մեծ վտանգը գալիս է Հեռավոր Արեւելքից, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայից:

«Միգուցե նոր զարգացումներ լինեն, եթե Չինաստանը եւ ԱՄՆ-ն չկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Իսկ Կորեան այն երկիրը չէ, որին կարելի է մատների արանքով նայել, որովհետեւ այն հզոր բանակ ունեցող երկիր է, այնտեղ ծառայում են մինչեւ 12 տարի, ունեն ժամանակակից զինամթերք, մինչեւ 2000 կմ հեռավորության հրթիռներ, աշխատում են 8000 կմ հրթիռների վրա: Այսօր նրանք կարող են հարվածել Միացյալ Նահանգներին ու ոչ միայն նրան, այլեւ ողջ տարածաշրջանին: Հյուսիսային Կորեայի ֆինանսների, արդյունաբերության 60 տոկոսը Չինաստանից է գալիս, դրա համար առաջին խնդիրը, որ բարձրացրեց ԱՄՆ դեսպանն այն է, որ Չինաստանը կարող է միջամտել հարցին, այսինքն՝ ամբողջ տարածաշրջանը կարող է շղթայական ռեակցիայի մեջ հայտնվել: Հարավային Կորեայի դեպքում, բավական է մի ռումբ գցել, եւ հազարավոր մարդիկ կզոհվեն: Տարածաշրջանը ներառում է Ճապոնիան, Ֆիլիպինները, եւ սահմանն այնպիսին է, որ եթե այնտեղ սկսվեն ռազմական գործողություններ, հարվածի տակ կհայտնվի նաեւ Ռուսաստանի հեռավոր արեւելքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Արման Նավասարդյանը հավանական համարեց այն, որ այսօր աշխարհում ամենախոշորը համարվող սիրիական խնդիրը կարող է դառնալ հերթականը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին