Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նշում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նշում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում ավելի քան 600 զինառայողներ, նրանց ընտանիքների անդամներ եւ հրավիրված հյուրեր տոնում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը: Տոնական միջոցառումներն անցկացվում են զորամասի Սպայի տանը, թանգարանում եւ Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, հյուրերին հնարավորություն Է ընձեռված ծանոթանալու հայտնի նկարիչների նկարների թեմատիկ ցուցահանդեսներին, «Բաց տիեզերք» լուսանկարչական ցուցադրանքին, ինչպես նաեւ ցուցադրվում են վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր ավիացիայի եւ տիեզերքի նվաճան թեմաներով, կազմակերպված Է Էքսկուրսիա ռազմակայանի տարածքում:

Զինծառայողները, ուսումնական հաստատությունների սովորողները եւ ուսանողները ծանոթանում են միավորման կործանիչային օդուժի թռիչքային կազմի կյանքին ու կենցաղին, օդաչուների պատրաստման եւ ինքնաթիռների թռիչքների կազմակերպմանը, օդաչուների եւ ինժեներա-տեխնիկական կազմի հանդերձանքին:

Ավիացիայի եւ տիեզերագնացության օրվան նվիրված տոնական միջոցառումները Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռք են բերել ավանդական բնույթ: Այն այստեղ տոնում են արդեն հինգերորդ անգամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում