Այս ընտրություններին քաղաքական ուժերն ու հասարակությունը կարծես փոխհամաձայնության էին եկել. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համար ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին: Նրա խոսքով՝ այս ընտրությունները, կարծես, բոլորի համար հասկանալի ընտրություններ էին: «Այսպես էլ պատկերացնում էինք, համենայն դեպս հստակ առաջին երկու եւ վերջին երկու տեղերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քաղաքագետն անդրադարձավ հետընտրական զարգացումներին՝ ընդգծելով, որ դրա բացակայությունը, ի հակադրումն նախորդ տարիների, պայմանավորված է այն հանգամանքով, որ այժմ կարծես հասարակությունն ու իշխանությունը փոխհամաձայնության են եկել:

«Հետընտրական զարգացումներ չեղան, որովհետեւ եթե նախորդ անգամները քաղաքական ուժերի ձայները գողանում էին, այժմ տպավորությունն այնպիսին է, որ դրանք գնվել են, այսինքն՝ փոխադարձ համաձայնություն կա. հիմա ի՞նչ անեին, հասարակության դեմ պիտի դժգոհեին: Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ ընտրությունները նրա համար են, որ մարդիկ ընտրեն այն քաղաքական ուժին, որը լուծում կտա այդ խնդիրներին, սակայն քաղաքական ուժերը եւ հասարակությունը փոխհամաձայնության եկան, կարծես պայմանավորվեցին, որ աչք են փակում բոլոր մյուս խնդիրների վրա եւ կենտրոնանալու են սոցիալականի վրա»,-նշեց քաղաքագետը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ որպես նոր ձևավորված դաշինք, որի անունը չէին լսել, «ԵԼՔ» դաշինքը հիանալի արդյունք գրանցեց, բայց որպես հիմնական ընդդիմադիր ուժ՝ դա բավականին թույլ ցուցանիշ է:

«Ոչ մի ընտրության ժամանակ դեռեւս չի եղել, որ հիմնական ընդդիմությունը ստանա ութ տոկոս: Ամեն դեպքում կարծում եմ, որ նրանք որոշեցին ոչ թե հետընտրական պրոցես սկսել եւ մաշեցնել իրենց այդ տոկոսը, այլ լուռ, հանգիստ առաջ գնալ եւ ավելացնել դրանք. ըստ իս՝ դա ճիշտ քայլ է»,-եզրափակեց քաղաքագետը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան ապրիլի 2–ին, որի արդյունքում առաջիկա խորհրդարանում լինելու են 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքները, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին