Life

Արծվիկը կներկայացնի Հայաստանը ''Israel Calling''-ի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Արծվիկը կներկայացնի Հայաստանը ''Israel Calling''-ի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է եւ ապրիլի 5-ին ելույթ կունենա եվրատեսիլյան ''Israel Calling'' խորագիրը կրող եվրատեսիլյան միջոցառման ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրային հեուստաընկերությունից, համերգին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել «Եվրատեսիլ-2017»-ի այս տարվա 27 ներկայացուցիչներ հետեւյալ երկրներից՝ Ավստրիա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:

Եվրատեսիլյան մասնակիցներն արդեն հասցրել են մի շարք հանդիպումներ ունենալ տեղական եւ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նրանք այցելել են նաեւ եվրատեսիլյան այգի, որտեղ յուրաքանչյուր մասնակից տնկել է իր անվանական ծառը՝ հարստացնելով եվրատեսիլյան այգու աշխարհագրությունը:

''Israel Calling'' եվրատեսիլյան միջոցառումն անցկացվում է 2-րդ անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում