Կովկասում «Իսլամական պետության» ակտիվացումը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար. արաբագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասում «Իսլամական պետության» ակտիվացումը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Իսլամական պետություն»- ն իրենից կարող է սպառնալիք ներկայացնել Կովկասում: Պանկիսի կիրճում կենտրոնացած է իսլամական ծայրահեղական լուրջ ներուժ: Դա անհանգստացնում է Ռուսաստանին, Վրաստանին, Ադրբեջանին: «Իսլամական պետություն»-ը Կովկասում ունի վիլայեթ: Այն բավական ակտիվ է, որի ձեռքի գործն է վերջին շրջանում ահաբեկչական ակտիվությունը Դաղստանում, Չեչնիայում: Չի բացառվում, որ «Իսլամական պետություն»-ն էլ ավելի ակտիվ գործողությունների գնա»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Կովկասում իրավիճակի թեժացումը կլինի Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք, որովհետև մոտ է գտնվում: Սարգիս Գրիգորյանն անհանգստացնող համարեց նաև Ադրբեջանում ծայրահեղականների առկայությունը:

«Վերջերս Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության ղեկավարը խոսեց 900 ադրբեջանցու մասին, որոնք կռվել են Մերձավոր Արևելքում և հետ են վերադարձել: Նրանցից բացի, կան ադրբեջանցիներ, որոնք գնացել են Թուրքիա՝ փորձելով անցնել Սիրիա կռվելու, սակայն չի հաջողվել ու շատ հանգիստ կարող են վերադառնալ Ադրբեջան: Նրանք ոչ պակաս վտանգավոր են ոչ միայն Ադրբեջանի, այլև Կովկասի համար ընդհանրապես»,-ասաց նա:

Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ կամ ԻՊ) խմբավորումը Սիրիայի հյուսիսարեւելյան եւ Իրաքի հյուսիսարեւմտյան շրջաններում հռչակեց Իսլամական պետության ստեղծումը: Այս ռազմական խմբավորմանը կարճ ժամանակում հաջողեց ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել տարածաշրջանի վրա: «Իսլամական պետությունն» այսօր իր վերահսկողության տակ ունի լայն տարածքներ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին