Արաբագետը Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության մեջ տեսնում է Իսլամական պետության» ձեռագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն, ըստ նախնական վարկածի, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, բայց, միևնույն է, ձեռագիրը նույնն է: Մի կողմ թողնենք այն, որ այս գործողությունը դիտարկվում է ռուսական ներքին զարգացումները զսպելու համատեքստում, «Իսլամական պետության» ձեռագիրն ակնհայտ է և այս անգամ Ռուսաստանը ևս թիրախավորվեց: Գործել է մահապարտ ահաբեկիչ և առաջին անգամ է , որ նա կենտրոնական Ասիայից է, այսինքն, ինչպես տեսնում ենք, ծայրահեղ իսլամականների շրջանակն ընդլայնվում է»,-ասաց Սարգիս Գրիգորյանը::

Ապրիլի 4-ին ԻՊ մամուլի խոսնակը ուղերձ հղեց, որտեղ կոչ էր արվում ահաբեկչական գործողություններ իրականացնել Եվրոպայում, ԱՄՆ-ում, սակայն Պետերբուրգի մասին ոչինչ չասվեց: «Ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ահաբեկչական սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում այն հսկել, վերահսկել, ահաբեկիչների գործողությունները կանխարգելել: Ի վերջո ամեն իսլամական չէ, որ ահաբեկիչ է, ամեն ահաբեկիչ չէ, որ իսլամական է: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անկանխատեսելի է ու համատարած է դառնում»,-ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:

Արդյո՞ք Ռուսաստանը պատասխան գործողությունների կգնա, դեռ պարզ չէ, ամեն դեպքում, արաբագետը նկատեց, որ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դեմ պայքարը դեռ շարունակվելու է:

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուններ տեղի ունեցան, որոնց հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, մի քանի տասնյակն էլ` վիրավորվել։ Տուժածների թվում կան երեխաներ։ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյունը որոտացել է «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ։ Հարուցված է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով, այնուամենայնիվ, հետաքննությունը դիտարկում է տեղի ունեցածի նաև այլ տարբերակներ։ Ապրիլի 4-ից Սանկտ Պետերբուրգում հայտարարվել է եռօրյա սուգ։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում