Քաղաքագետի կարծիքով՝ ընտրություններից հետո Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման որևէ խոչընդոտ չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավականին լավ կազմակերպված ընտրություններից եւ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի գնահատականից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ կապված որեւէ խնդիր չկա, որը կարող էր լինել խոչընդոտ հավանաբար արդեն նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելությունն իր նախնական զեկույցը հրապարակեց, որն ընդհանուր առմամբ ավելի դրական էր, քան վերջին եզրափակիչ զեկույցները: Կարելի է ասել, որ չափից ավելի դրական արձագանքներ եղան, եւ ԵԱՀԿ կողմից նշված ամենակարեւոր տարրն այն էր, որ ասվել է ընտրությունների ժամանակ մարդու հիմնարար ազատություններն ապահովելու մասին: Տեխնիկապես եւս դրական են գնահատել այս ընտրությունները: Այս ընտրությունները բավականին դրական եւ կարեւոր հիմք են Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ զեկույցում նշված հատվածը, որում ասվում է քաղաքական ուժերի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառքների ձեւաչափի մասին, աշխատակիցների վրա տարբեր կազմակերպությունների ազդեցության մասին, բացատրվում է նրանով, որ գործատուների մեծ մասը նաեւ հանդիսացել են ռեյտինգային քվեարկության մասնակիցներ եւ հետեւաբար օգտագործել են բոլոր լծակները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան ապրիլի 2-ին: Ըստ ընտրությունների արդյունքների՝ առաջիկա խորհրդարանում լինելու է 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքներ, Հայ հեղափոխական դաշնակցություն:

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված էր 450 դիտորդ 42 երկրներից, այդ թվում` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 340 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանական և աշխատակազմի անդամ, 24-ը՝ ԵԽԽՎ-ից և 13-ը՝ ԵԽ-ից:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին