Քաղտեխնոլոգն անակնկալ չի համարում ԱԺ ընտրությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի 2017 թվականի ընտրությունների արդյունքները անակնկալ չէին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Հանրապետական կուսակցությունը ստանալու է իր բոնուսային տոկոսները, ինչը հնարավորություն կտա այդ ուժին կայուն մեծամասնություն կազմել»,- նշեց քաղտեխնոլոգը: Սակայն, ըստ Հակոբյանի, ՀՀԿ-ն կշարունակի համագործակցել ՀՅԴ-ի հետ, քանզի երկու քաղաքական ուժերն ունեն երկարաժամկետ կոալիցիոն պայմանագիր:

Հակոբյանի դիտարկմամբ` «Ծառուկյան» դաշինքը, որպես ընդդիմադիր ուժ կոալիցիա չի կազմի մյուս ընդդիմադիր ուժի՝ «Ելք» դաշինքի հետ, որովհետև նրանց նպատակները էապես տարբերվում են:

Քաղտեխնոլոգը անակնկալ համարեց այն, որ վիճակագրական վերջին տվյալներով Հայաստանում քաղաքացիների 20-25 տոկոսն ունի արևմտամետ հայացքներ, սակայն այդ հանգամանքը չօգնեց գլխավոր արևմտամետ ուժին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները:

«Կարծում եմ, այդ 20-25 տոկոս ձայների մի մասն անցել է «Ելք» դաշինքին, որի անդամներից շատերն ունեն արևմտամետ հայացքներ, իսկ մյուս մասը՝ ՀՀԿ-ին: Վերջինիս օգտին քվեարկելը պայմանավորված է նրանով, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ունի ժողովրդական համբավ և քարոզարշավն անց էր կացնում արևմտյան ոճով»,- ասաց Հակոբյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին