Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց քաղաքացիական պարտքը՝ հումորով արձագանքելով մատնահետքերի մասին հարցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցեց Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն քաղաքացիական պարտքը կատարելու:

Էլեկտրոնային սարքավորումների թերությունների մասին՝ «Ինչից է, որ ձեր մատնահետքերը չճանաչեցին սարքերը» հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանեց հումորով՝ «Գյուղատնտեսական աշխատանքներից»: Նա հրաժարվեց գնահատել սարքավորումների աշխատանքը՝ նշելով, որ ընտրություններից հետո կերևա, թե ինչպիսին են դրանք:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 13,32 տոկոսը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2009 տեղամասերից ստացված արդյունքների հիման վրա հայտարարում է, որ քվեարկությանը մասնակցել է 344 հազար 714 քաղաքացի: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացի:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 8:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Հաշվառում չունեցող ընտրողների թիվը 915 է: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանում է 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և հետևում 55 դիտորդական կազմակերպություն:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

Հայերեն English Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է