Ապրիլյան պատերազմում նահատակված Բագրատ Ալեքսանյանը վերադառնում է իր բանաստեղծություններով. հրատարակվել է նրա գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմում Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերից մեկում հակառակորդի դեմ հերոսաբար մարտնչած եւ զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի՝ «Վերադարձ» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն արդեն հասանելի է ընթերցողներին: Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հարազատները, ընկերներն, այլ հերոսների ծնողները:

Հերոսի մայրը՝ Նարինե Ասրյանը նշեց, որ նրան հոգեհարազատ են որդու բոլոր բանաստեղծությունները, ընտրեց մեկն ու ընթերցեց ներկաների համար:

«Այսօր Բագրատս վերադառնում է՝ բերելով հպարտության այն զգացողությունը, որ ես ունեցել եմ միշտ իմ երկու որդիների հանդեպ: Բագրատը վերադառնում է իր գրած բանաստեղծություններով բերելով իր շունչը եւ կենդանի ոգին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց տիկին Նարինեն:

Ներկաների շարքում էր նրա ամենամտերիմ ընկերներից մեկը Գուրգեն Հովհաննիսյանը, ով նաեւ հերոսի մարտական ընկերն է:

«Բագրատի հետ միշտ միասին ենք եղել: Շնորհակալ եմ բոլոր հերոսածին ծնողներին, որ մեզ այդպիսի լավ ընկերներ են տվել, ովքեր մեզ շատ բան սովորեցրին, սովորեցրին դիմանալ կյանքի ամենածանր հարվածներին: Նրանք միշտ մեր կողքին են եղել ու մինչեւ հիմա էլ մեր կողքին են: Ես ձեզ շնորհակալ ու միշտ լինելու եմ ձեր կողքին»,-նշեց հերոսի մարտական ընկերը:

Շնորհանդեսի շրջանակում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պատվոգիր շնորհեց հերոսի ծնողներին, իսկ Նարեկացի արվեստի միությունը՝ խորհրդանշական «Նարեկ»:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի գրողների միության աջակցությամբ: Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով հերոսի հեղինակած ժողովածուի մասին, անվանեց այն անմահության վերադարձ:

«Անցյալ տարվա քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորներն իրենց պապերի, նախնիների ոգով կարողացան իրենց հողն ու արժանապատվությունը պաշտպանել: Այդ բոլոր տղաներն իրենց էությամբ եւ ոգով հերոս են: Հերոսը հենց դա է: Նրանց շնորհիվ է, որ մեր կյանքը շարունակվում է: Կարդում եմ նրա բանաստեղծությունները, հուշերը, պատանեկան ապրումները, որոնք հենց այդ անկեղծ մարդու սրտի թելադրանքով են գրված: Սրանք հետո պետք է գեղարվեստորեն ամրանային: Շատ լավ բանաստեղծություններ են՝ գրված մեկի կողմից, ով եւ երկրի զինվոր է, եւ որդի է, այս ամենի հետ մեկտեղ նա հայ մեծ կերպար է»,-եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը:

Հայերեն

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով