Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ` ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն ունի ավելի պատրաստված բանակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ունի ավելի պատրաստված բանակ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը, Արցախն այսօր շարունակում են այն գործը, որը սկսել են 91 թվականից: Այն է՝ հզոր ու մարտունակ բանակ ունենալը:

«Այսօր սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմն ասում է՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է, նոր քննարկում ենք մնացածը: Ադրբեջանը դնում է խնդիր` ասելով` տվեք տարածքներ, նոր քննարկենք Արցախի կարգավիճակի հարցը: Թուրքիան էլ Ադրբեջանին աջակցում է տարածքների վերադարձի հարցում: Մենք գիտենք, որ Ադրբեջանի ասածը պարզապես խաբեություն է: Ադրբեջանը Ղարաբաղի հարցում չի ուզում գնալ որևէ զիջման: Հետևաբար, ներկա վիճակը դեռ երկար է շարունակվելու, Ադրբեջանն էլ շարունակելու է դիմել սահմանային սադրիչ գործողությունների: Հետևաբար, հայկական կողմի անելիքը պետք է լինի շարունակել հզորացնել բանակը, ինչը և արվում է»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նա հիշեցրեց, թե ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի սանձազերծած գործողություններն ինչպես հայկական կողմը կարողացավ նախապես բացահայտել ու կանխելով` արժանի հակահարված տալ: Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ դա արված աշխատանքի ցուցիչ է:

«Մեր զինվորներն ավելի պատրաստված են, և սա է հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ: Խոսվում է այն մասին, թե որքան պետք է մեր երեխաները զոհվեն: Այո, դա շատ ցավալի է բոլորիս համար: Բայց հարցն այսպես է դրված, կամ պարտվում ենք, կամ էլ շարունակում ենք պայքարել` հզորացնելով բանակը»,-ասաց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայամանավորվածությունները կյանքի չկոչվեցին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում