Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը, քանի դեռ Սամվել Բաբայանի գործով վճիռ չկա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավորության թեկնածու, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անիմաստ է համարում վերջերս Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակովՀայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ վաղաժամ կարծիք հայտնելը:

«Ցավում եմ, որ նրա անունը կապ ունի այս գործի հետ: Սամվել Բաբայանին ճանաչել ենք եւ ճանաչում ենք իր լավագույն հատկանիշներով, ազատագրական պայքարի ժամանակ համագործակցել ենք: Կարծում եմ՝ քանի դեռ օրենքով վճիռ չկա, մարդուն մեղավոր համարել չի կարելի, անմեղության կանխավարկածը պետք է պահպանել: Ես չեմ բացառում, որ կարող է ինչ-որ բան կա. ես տեղյակ չեմ, քննություն պետք է անցկացվի, եւ քանի դեռ քննության տվյալներ չկան, անլուրջ է եւ անիմաստ խոսել այս մասին: Իհարկե, մարդիկ կարող են դա օգտագործել, գտնել առիթ դա անելու համար: Պետք է սպասել եւ բոլոր հարցերի պատասխանը ստանալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանին կարելի է համարել քաղբանտարկյալ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ թե՛ նրա, թե՛ մյուս բոլորի դեպքում պետք է իրականացվի Եվրոպական խորհրդի կողմից սահմանված հինգ չափանիշներից որեւէ մեկին համապատասխանելու վերաբերյալ անկախ քննություն, որը կպարզի՝ արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Ես մասնագետ չեմ, պետք է իրականացնել անկախ քննություն եւ տեսնել՝ արդյոք այդ հինգ կետերը կիրառելի են, թե ոչ: Նման քննություն եւ մասնագիտական եզրակացություն չի եղել Հայաստանում: Օրինակ՝ Ադրբեջանում անցկացվեց եւ բացահայտվեցին մի շարք քաղբանտարկյալներ: Եթե ինձ այդ գործիքները տան, լիազորություններ ունենամ, ես կբացահայտեմ կարճ ժամանակում՝ արդյոք այստեղ կան քաղբանտարկյալներ, թե ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էմաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած, ապա ձերբակալված անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։ Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն