Հասարակական

Պետական գույքի մասնավորեցման գործընթացը հաջորդ շաբաթ կքննարկվի կառավարությունում

2 րոպեի ընթերցում

Պետական գույքի մասնավորեցման գործընթացը հաջորդ շաբաթ կքննարկվի կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը կառավարությանն է ներկայացրել պետական գույքի մասնավորեցման գործընթացի ու դրանից ակնկալվող միջոցների մասին տեղեկանք: Այդ մասին ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ կառավարության նիստում ասաց Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

«Տեղեկանքն ամբողջությամբ պատրաստ է և ներառում է նաև օրենսդրական դաշտի փոփոխությունների արդյունքում այն հնարավորությունները, որոնք կարող են ավելացնել պետական բյուջեի եկամուտները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց Մարկոսյանը:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ներկայացված նյութերի քննարկման նպատակով հաջորդ շաբաթ կազմակերպել խորհրդակցություն: Այնուհետև, Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ աշխատո՞ւմ են Կենտրոնական բանկի հետ, որպեսզի մասնավորեցման գործընթացն իրականացվի կապիտալի շուկայում:«Կա՞ն գոնե ուրվագծեր, թե որ գույքը կամ որ ձեռնարկություններն են այդ ճանապարհով գնալու»,- հարցրեց Կարապետյանը։

Աշոտ Մարկոսյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկի հետ աշխատելով՝ ճանապարհի կեսն անցել են: Ըստ նախնական գնահատականների, բորսայական ճանապարհով մասնավորեցում կարող են անցնել երեք ձեռնարկություններ:

«Չեմ հասկանում՝ ճանապարհի կեսը որն է, որովհետև ինձ մոտ տեղեկատվություն կա, որ Կենտրոնական բանկի նախաձեռնությունները բավականին երկար են քննարկվում: Ես վստահ չեմ՝ դա այդպես է, թե ոչ, սակայն մյուս հինգշաբթի օրը, խնդրում եմ, ձևակերպեք կոնկրետ հանձնարարական՝ ինչ պետք է անենք, որ այդ գործընթացը տեղից շարժվի»,- արձագանքեց ՀՀ վարչապետը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում