Արաբագետ Սարգիս Գրիգորյանը տալիս է Արևմուտքում «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունների բնորոշումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական գործողություններն արևմտյան երկրներում (արևմտյան ասելով, ի նկատի ունենք եվրոպական երկրներն ու ԱՄՆ) ունեն իրենց բնորոշիչները, որոնց մասին խոսվել է ԻՊ-ի «Դար ալ-Իսլամ» տեղեկագրում դեռևս 2016 թ. փետրվարին:

Ըստ այդմ՝ ԻՊ-ն իրականացնում է երեք տիպի ահաբեկչական հարձակումներ, որոնց ներգրավվածության և մասնակցության առումով բռնարարքները բաժանվում են մի քանի տեսակի՝ ահաբեկչություններ, որոնք կազմակերպված և հրահանգված են ԻՊ-ի անմիջական ղեկավար շրջանակի կողմից; ահաբեկչություններ, որոնք իրականացվում են ԻՊ-ի շրջանակների հետ կապ ունեցող իսլամականների կողմից; ահաբեկչություններ, որոնք իրականացվում են ԻՊ-ի հետ ընդհանրապես կապ չունեցող, սակայն գաղափարապես ուղղորդված իսլամականների կողմից:

Վերոհիշյալն ի նկատի ունենալով՝ արևմտյան երկրներում իրականացված ԻՊ-ի ահաբեկչությունները ունեն հետևյալ բնորոշումները՝

վերահսկելիություն. սա այն բռնարարքներն են, որոնց մեջ ներգրավված իսլամականները ռազմական պատրաստություն են անցնում ԻՊ-ում և տեղափոխվում են որևէ այլ արևմտյան երկիր ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ իսլամականներն ունեն ահաբեկչությունների իրականացման տեղի և ժամանակի անհրաժեշտ միջոցներն ու հանձնարարականները՝ պահպանելով կապը ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ;

ուղղորդում. ահաբեկիչները տեղափոխվում են իսլամական ծայրահեղ արմատականների կողմից վերահսկվող տարածքներ (օրինակ Աֆղանստանում գտնվող ռազմաբազաները), որտեղ նրանց տրվում է ահաբեկչական բռնարարքի թիրախների և իրականացման մեթոդների ընդհանուր ուղղորդումներ: Վերադառնալով այն երկիր, որտեղ պետք է իրականացվի բռնարարքը՝ իսլամականին, ում կապը ԻՊ-ի կենտրոնի հետ սահմանափակ է, տրվում են սահմանափակ հնարավորություններ ահաբեկչության համար: Ահաբեկչությունից ժամեր անց լրատվական ռեսուրսներում տարածվում է մահապարտ ահաբեկչի կողմից նկարահանված տեսագրություն, որտեղ ԻՊ-ի խալիֆին հավատարմության երդում տալով մատնանշվում է ԻՊ-ի կապն այդ ահաբեկչության հետ;

ցանց. այս ահաբեկչության տեսակը ենթադրում է մի խումբ իսլամականների առկայություն, որոնք կարող են այցելած լինել (կամ չլինել) ԻՊ, սակայն բռնարարքներ իրականացնելու համար ուղղորդված չլինել ԻՊ-ի կենտրոնից, կամ կապ չունենալ ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ: Իսլամականների այս բջիջը հիմնականում ահաբեկչությունների է գնում ԻՊ-ի քարոզչագաղափարական ուղղորդումների ազդեցության տակ;

ոգեշնչում. սա բռնարարքների այն տեսակն է, որի գլխավոր դերում այսպես կոչված «lone wolf» ահաբեկիչն է, ով կապ չունի ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ, ինքն է որոշում իր թիրախն ու գնում ահաբեկչության: Ահաբեկչության այս տեսակը նույնպես իրականացվում է ԻՊ-ի կողմից քարոզվող ջիհադի գաղափարական ուղղորդումների ազդեցության տակ:

Որպես հավելում՝ 2014 սեպտեմբերին ԶԼՄ-ներում տարածվեց ԻՊ-ի առաջնորդներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի ուղերձը, որտեղ նշվում էր արևմտյան երկրներում բռնարարքների իրականացման մեթոդների և ձևերի մասին: Համաձայն ալ-Ադնանիի՝ եթե իսլամականը արևմտյան երկրում ահաբեկչություն իրականացնելու համար չի կարողանում գտնել զենք կամ պայթուցիկ, ապա բռնարարքը պետք է իրականացվի սառը զենքի կիրառմամբ, թունավորումներ կազմակերպելով կամ մեքենաներով վրաերթեր իրականացնելով:

Վերջին շրջանում հատկապես կիրառվում է մեքենաների օգտագործմամբ ահաբեկչություններ իրականացնելու մեթոդը: Լոնդոնի ահաբեկչությունն այդ շարքից է:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն