Քաղտեխնոլոգը կանխատեսում է Հանրապետական կուսակցության և « Ծառուկյան» դաշինքի մուտքը խորհրդարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախընտրական քարոզարշավի ընթացքը և ներքին քաղաքական զարգացումները որոշակի են դարձնում ապագա խորհրդարանում երկու քաղաքական ուժերի՝ Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայությունը: Այս մասին մարտի 23-ին կայացած ասուլիսի շրջանակներում խոսեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Միանշանակ երևում է, որ այդ երկու ուժերը հաղթահարում են ընտրական շեմը: Եթե «Ծառուկյան» դաշինքի զուտ կուսակցական վարկանիշն է բարձր, ապա Հանրապետական կուսակցությունը կտրուկ փոխելու է այդ վարկանիշը ռեյտինգայինների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղտեխնոլոգը:

Ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի ՝ Հանրապետական կուսակցությունը բոլոր 13 ընտրատարածքներում ունի ոչ թե մեկ, այլ մի քանի վարկանիշային թեկնածու: Այդ թեկնածուները, առաջին հերթին, ձայն են բերելու Հանրապետական կուսակցությանը: «Այդ թեկնածուների մեծ մասն, իհարկե, քաղաքական գործիչներ չեն,բայց, այնուամենայնիվ, թեկնածուներ են, որոնք ունեն տարբեր ռեսուրսներ՝ ֆինանսական, մարդկային, կազմակերպչական: Ու դրա հաշվին հանրապետականի ձայները կտրուկ ավելանալու են»,- մեկնաբանում է Կարեն Քոչարյանը:

Նա կարծում է ՝ այժմ չկա ընտրող, կա ինչ-որ զանգված: Եվ քաղաքական ուժերը շատ լավ գիտեն ընտրազանգվածի մակարդակը: «Այն ասես կին լինի, ով սիրում է ականջներով»,-պատկերավոր ներկայացրեց Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է «Ելք»-«Ծառուկյան» կոալիցիա ձևավորվի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ բացառել պետք չէ: Ոչ մի կոալիցիայի ձևավորում չեմ բացառում թե՛ Հանրապետական կուսակցության, թե՛ «Ծառուկյան» դաշինքի հետ»:

Արդեն երրորդ շաբաթն է, ինչ 9 քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 5 կուսակցություն, իրականացնում են նախընտրական քարոզարշավ, որը կավարտվի մարտի 31-ին: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան ապրիլի 2-ին:

Նոռա Գրիգորյան

Մարիամ Բաբայան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում