«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել: Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Բոլոր հարցումերը ցույց են տալիս, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այն ուժը չէ, որի շնչառությունն իշխանությունները զգան իրենց թիկունքում: Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում, աղերս ունի այդ դաշինքի հետ, թեև դաշինքն ակնհայտորեն փորձում է այն վերագրել իրեն ու հավելյալ քաղաքական դիվիդենտներ շահել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանն ընդգծեց` թեև ինքը չգիտի, թե որքանով Սամվել Բաբայանն առնչություն ունի հարուցված քրեական գործի հետ, սակայն հավելեց, որ զենիթահրթիռային համալիրը անօրինական ճանապարհով Հայաստան բերելը լուրջ մտահոգության առիթ է տալիս: «Ենթադրել, որ այն մտնում է Հայաստան, որպեսզի ծառայի մեր զինված ուժերին, նույնիսկ ծայրահեղ վառ երևակայության արդյունքում անհնար է, որովհետև դա կարվեր շատ օրինական ճանապարհով: Որքանո՞վ են այդ անձինք կապված այս գործին, նախաքննությունը ցույց կտա», - ասաց նա:

Պատգամավորը չբացառեց, որ ընտրություններից հետո կարող են ակտիվ հետընտրական զարգացումներ լինել, սակայն դրանք պայմանավորված կլինեն ոչ թե ընտրակեղծիքներով, ինչի հնարավորությունն Ընտրական նոր օրենսգիրքը բացառում է, այլ նրանով, որ ընդդիմությունը կփորձի իր ձախողումը ծածկել ընտրակեղծիքների ներքո: «Մեր ընդդիմությունը, ցավոք, երբեմն չի ընդունում, որ կարող է իր պարտությունը պայմանավորված լինել իր քաղաքական տկարությամբ և նվազ կարողություններով», -եզրափակեց Հարությունյանը:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է: Նա մեղադրվում է անօրինական ճանապարհով Վրաստանից ՀՀ «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փորձի մեջ:

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն