Քաղաքականություն

ՕՐՕ դաշինքը նախընտրական ծրագրի դրույթները ներկայացրեց Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ՕՐՕ դաշինքը  նախընտրական ծրագրի դրույթները ներկայացրեց Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով մարտի 21-ին Գյումրիում՝ «Թատերական» հրապարակում ընտրողների հետ հանդիպում ունեցան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագրի դրույթները։ Ներկաները նախ ներողություն խնդրեցին գյումրեցիներից, որ ամբողջական կազմով ներկա չէին հանդիպմանը. Վարդան Օսկանյանը և Արմեն Մարտիրոսյանը հարգելի պատճառով էին բացակայում՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի կարգին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դաշինքի՝ այսօրվա և ոչ հեռավոր ու անորոշ ապագայի ծրագիրն առաջինը ներկայացնելու պատիվը տրվեց ամենաերիտասարդ կին թեկնածուին Ռիմա Սարգսյանին, ով նշեց, որ դաշինքի ներկայացրած «365 օր ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» ծրագիրն այն ծրագիրն է, որը վստահաբար ամեն օրը կյանքը դեպի լավն է փոխելու:

Այնուհետև դաշինքի ծրագիրը ներկայացրեցին նաև այլ թեկնածուներ: Կարևորվեց նաև ՕՐՕ -ի թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսը՝ «Ձեր ձայնը մեզ, իշխանությունը՝ Ձեզ»:

Դաշինքի ծրագիրն ավելի մանրամասն ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը: «Ծրագիրն առաջարկում է լուծումներ, որոնք տեղի կունենան 365 օրվա ընթացքում, ամեն օրվա կտրվածքով` յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում կզգա, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել: Ծրագրում կան նաև դեմոգրաֆիկ խնդիրներին ուղղված դրույթներ, որոնք վերաբերում են միանվագ նպաստներին, ինչը հնարավորություն կտա երեխայի ծնունդից հետո նպաստների միջոցով գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք ունենում են ընտանիքները»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում