Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը մեկնել է Անթալիա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը մեկնել է Անթալիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների ազգային թիմը մեկնել է Թուրքիա, որտեղ մեկնարկում է Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 23-28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդը: Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ:

Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, մեկնել է Անթալիա 18 ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ

Էրիկ Մելիքսեթյան, «Բանանց»

Նարեկ Հովհաննիսյան,«Բանանց»

Պաշտպաններ

Ազատ Հարությունյան, «Բանանց»

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

ՊերՃ Փողիկյան,«Փյունիկ»

Կարեն Հովհաննիսյան,«Փյունիկ»

Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»

Կարեն Մուրադյան, Մ-16 հավաքական

Արտակ Ասատրյան, Մ-16 հավաքական

Կիսապաշտպաններ

Էրիկ Ազիզյան,«Փյունիկ»

Արսեն Սարգսյան, «Փյունիկ»

Տիգրան Այունց,«Բանանց»

Արամ Խամոյան,«Բանանց»

Ռաֆայել Միսակյան,«Բանանց»

Հարձակվողներ

Մարտին Գրիգորյան,«Բանանց»

Արմեն Հովհաննիսյան, «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան, Մ-16 հավաքական

Գերման Կուրբաշյան,«Քյոլն» (Գերմանիա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում