Հասարակական

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի անցնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի անցնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին խոսակցություններին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության տարեկան հաշվետվության ընթացքում ՀՀ Նախագահն անդրադարձավ ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանը, թե մեխանիկական անցումը միաստիճան համակարգի կհանգեցնի լուրջ խնդիրների:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ լուրջ տեսակետներ չեն եղել կամ աշխատանք չի իրականացվել, որ գիտական կոչման շնորհման միաստիճան համակարգի անցնենք: Խոսակցություններ ես լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրություն չկա: Որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց, համենայնդեպս, օրենքի նախագիծը գոյություն չունի, և ես չեմ տեսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հավելեց, որ Հայաստանը պետք է համահունչ լինի եվրոպական գիտական միջավայրին, սակայն պետք է պահի իր առանձնահատկությունը: «Ինչ էլ որ անենք, պետք է անենք մտածված և մասնագետների հետ լայն քննարկումներից հետո: Առանց քննարկումների նման օրենքի նախագիծ չի լինելու»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում