Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը քաղաքական դիվիդենտների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նա՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ, հանրության շրջանում առավել հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը համարեց ցավալի և նշեց, որ որոշ քաղաքական ուժերի ձեռքին այն չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:

«Ցավակցելով հարազատներին՝ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չի կարելի այդ ամենի հիման վրա հանրային տրամադրություն ձեւավորել: Հանրությունը վրդովված է, եւ դա նորմալ է, մենք գործ ունենք մարդկային հարաբերությունների, էմոցիոնալ գնահատականների հետ, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են դա քաղաքականցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն: «Անկախ նրանից՝ դա Արթուր Սարգսյանն է, թե այլ քաղաքացիներ, տարբերություն չենք դնում, օրենքով ենք առաջնորդվում յուրաքանչյուր անձի դեպքում»,-նշեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն:

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն եւս մի քանի քաղաքական ուժերի նման որոշ ժամանակով դադարեցնելու է քարոզարշավը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, Արտակ Զաքարյանն ասաց, որ դեռեւս նման քննարկում չի եղել:

Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել:

2016թվականիհուլիսի 26-ին առավոտյան 07:00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը շրջապատած ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրելայն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող զինված խմբի անդամներին։ 2016 թվականիհուլիսի 31-ին զինված խմբի կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ 2016 թվականիդեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, իսկ2017 թվականիփետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։ Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում