Քաղաքականություն

Մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ մեկնարկել է մարտի 14-ին: Մարտի 15-ի առավոտյան Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Կեսօրին Նախագահ Սարգսյանը մեկնել է Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում է ունեցել գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մամուլի առջև հանդես եկել հայտարարություններով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում