Էժանագին նյութերով Եգիպտոսի հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի փորձը դատապարտված է տապալման. ՀՀ դեսպանության կցորդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի՝ եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած ապատեղեկատվական հոդվածի վերաբերյալ նման մեկնաբանություն է արել Հայաստանի դեսպանության կցորդ Ստեփան Գևորգյանը:

«Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպետենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ: Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն և լրագրության կանոններին հակասող նյութերին։ Հասկանալի է պարոն Մաշադի՝ իր պատվիրատուներին գոհացնելու ձգտումը, սակայն խորհուրդ կտայինք չմոռանալ խղճի մասին։ Իհարկե, զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել դիվանագիտական այդ կանոնները։ Ինչ վերաբերում է հեղինակի անհիմն պնդումներին և հայտարարություններին, ապա դրանք նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը։ Մեզ համար դա նորություն չէ, և մենք ստիպված ենք այդ նույն ձայնագրությունը լսել ավելի քան քսանհինգ տարի»,-ասել է նա:

Ստեփան Գեւորգյանը նշել է, որ վստահ է՝ այսպիսի էժանագին նյութերով Եգիպտոսի հանրությանը մոլորության մեջ մտցնելու փորձն ի սկզբանե դատապարտված է տապալման, քանի որ Եգիպտոսի հազարամյա բազմամշակութային հանրության մեջ ռասիստական երևույթները չեն կարող տեղ ունենալ:

Հայերեն English

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել