Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, ՀՀ Նախագահի օդանավը վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ Նախագահի հանդիպումը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում