Թուրքիան և Ռուսաստանը հարաբերություններում սահմանագիծը չեն անցնի. Ռուբեն Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ռուսաստանը հարաբերություններում սահմանագիծը չեն անցնի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան Եվրոպայի հետ հարաբերությունների վատթարացման այս փուլը կփորձի փոխարինել Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ: Թուրքիան կփորձի ցույց տալ, որ իր նշանակությունը բավական մեծ է: Մյուս կողմից այդ ստեղծված իրավիճակը կօգտագործի Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Չնայած Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների սերտացմանը, միևնույն է երկու երկրներն ունեն աշխարհաքաղաքական բնույթի սահմանափակումներ: Առաջինը պայմանավորված է ՆԱՏՕ-ի գործոնով, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ վարում է սուր քաղաքականություն: Դրանից բացի, Թուրքիան իր զենքը ստանում է Եվրոպայից, ԱՄՆ-ից, սա ևս կարևոր սահմանափակում է Անկարայի համար: Հաջորդն այն է, որ երկրների շահերը ռազմավարական առումով չեն համընկնում, որոշ դեպքերում նույնիսկ հակադրվում են միմյանց:

«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը. Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերը բարձրանում է, դա էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի նշանակությունը: Ի վերջո, Ռուսաստանի ռազմաբազան մեր երկրում է: Մենք ունենք ՌԴ-ի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կմ է: Այդ մասին գրում է նաև թուրքական մամուլը: Հայաստանը գործոն է և ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հրաժարվի իր դաշնակից Հայաստանից, մենք էլ պետք է շահագրգռված լինենք այդ հարցում, որովհետև աշխարհաքաղաքական իրադրությունն է դա պարտադրում»,-հավելեց թուրքագետը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին