Կարծիքներ

Արցախյան հակամարտության սրացումը ծայրահեղ վնասաբեր է Ռուսաստանի համար. ռուս վերլուծաբան

1 րոպեի ընթերցում

Արցախյան հակամարտության սրացումը ծայրահեղ վնասաբեր է Ռուսաստանի համար. ռուս վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին բացարձակապես պետք չէ արցախյան հակամարտության սրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:

Նրա խոսքով՝ արցախա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի քայլերը կլինեն այնպիսին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլին էին:

«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում: Ռուսաստանի համար դա միանշանակ ծայրահեղ վնասաբեր եւ անպետք մի բան է: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ապա ԱՄՆ-ն, օրինակ, զբաղված է իր գործերով, Թուրքիան՝ նույնպես, որի դիրքորոշումն արդեն իսկ պարզ է, դժվար թե ուղղակիորեն միջամտի, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում