Հայաստանում «կարիերան սկսում են» վեց ամսականից. The New York Times-ն անդրադարձել է «ատամհատիկ»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Հայաստանում լայն տարածքում ունեցող արարողություններից մեկին` «ատամհատիկին»: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում երեխաներն իրենց կարիերայի մասին սկսում են մտածել շատ փոքր տարիքից` մոտ վեց ամսականից»:

«Երբ երեխայի առաջին ատամը դուրս է գալիս` մոտավորապես չորսից յոթ ամսականում, տեղի է ունենում մի տոնակատարություն, որը հայտնի է որպես «ակրահատիկ» կամ «ատամհատիկ»: Որպես արարողակարգի մաս` երեխայի դիմաց են դնում տարբեր մասնագիտություններ ներկայացնող առարկաներ` միկրոֆոն հաղորդավարի համար, ստետոսկոպ բժշկի համար, մկրատ դերձակի համար կամ գումար բանկիրի համար: Որ առարկան երեխան ընտրի առաջինը, ենթադրվում է, որ երեխան կզբաղվի այդ մասնագիտությամբ»,- գրում է The New York Times-ը:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Յուլիա Անտոնյանը պատմել է, որ չկան պարտադիր առարկաներ և շատ հաճախ ծնողներն ընտրում են այնպիսի առարկաներ, որոնք «պրեստիժային» մասնագիտություններ են խորհրդանշում: «Արարողությունը սկսվում է երեխայի գլխին և նրա շուրջը տարատեսակ ընդեղեն լցնելով: Սովորաբար, բայց ոչ միշտ երեխայի գլուխը ծածկում են կտորով, ձեռքերով և անգամ հովանոցով: Այդ արարողությունը ենթադրում է, որ երեխան պետք է ունենա առողջ ատամներ»,- գրում է լրատվամիջոցը:

The New York Times-ը նշում է, որ մեր օրերում Հայաստանում և հայկական սփյուռքում ընդունված է ատամհատիկին պատրաստել ատամաձև թխվածքներ, քաղցրեղեն և փուչիկներ: Մինչդեռ նախկինում ատամհատիկին երեխայի առջև դրվել է միայն երկու իր: Այն ժամանակ կանխագուշակություն է արվել ոչ թե երեխայի ապագա մասնագիտության, այլ հաջորդ երեխայի սեռի հետ կապված. դանակ վերցնելը նշանակել է, որ հաջորդը եղբայր է լինելու, իսկ սանրը կամ հայելին` քույր:

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից