ՀՀ նախագահի Ֆրանսիա այցելության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը. Մինասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին քաղաքագետներ Սերգեյ Մինասյանը և Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Դժվար թե գտնվի մի երկիր, որի հարաբերությունները Հայաստանի հետ այդ աստիճան դրական և բարեկամական լինեն: Կարծում եմ, որ այս այցը նույնպես, ինչպես Հայաստանի և Ֆրանսիայի պաշտոնյաների նախորդ փոխադարձ այցերը, անցավ դրական և բարեկամական մթնոլորտում:

Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և ներդրումային ծրագրերին, որպեսզի ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունն ավելի մեծանա հայկական շուկայում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Մելիք-Շահնազարյանի կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների մակարդակը և քանակը ցույց են տալիս այն, որ երկու երկրների միջև կա մշակված համագործակցություն, որում ընդգրկված են բոլոր ոլորտները:

«Այցի ընթացքը ցույց տվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են: Եվ, ըստ էության, չկա մի այնպիսի հարց, որը տարաձայնությունների տեղիք տա կամ որոշակի խնդիրներ առաջացնի երկու երկրների հարաբերություններում: Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բոլոր կարևորագույն հարցերում»,- ընդգծեց նա:

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 24-ին:

2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիգեն Չիտեչյանը:

2014 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում