ՌԴ-ն չի ցանկանում ուժի միջոցով լուծել հակամարտությունն Ուկրաինայի արևելքում. Սոլովյով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը երբեք թույլ չի տա ուժի միջոցով լուծել Դոնբասի հարցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում Ուկրաինայի արևելքում, Սոլովյովը նշեց, որ, ըստ իրեն, այդ խնդիրները հստակորեն ձևակերպված են:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ ի սկզբանե չպետք է թույլ տրվեր քաղաքացիական պատերազմ: Այդ պատճառով, երբ խոսք էր գնում, որ ռուսները զորքեր են մտցնում, Պուտինը բազմիցս ասել է, որ դա կլիներ ամենամեծ դժբախտությունը, որը կարելի է պատկերացնել» -, նշեց լրագրողը և հավելեց, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ նման խնդիրները, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի ուժի միջոցով:

Սոլովյովի խոսքով՝ բավականին արյուն է արդեն թափվել նախկին Խորհրդային Միության տարածքում:

Ուկրաինայի արևելքում` Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջաններում, 2014 թվականի ապրիլին սկսվել էր զինված հակամարտություն: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի կեսերին հակամարտության հետևանքով տուժել էր 32 հազար 856 մարդ, որոնցից 10 հազար 56-ը մահացել էին: Նոյեմբերի տվյալներով՝ 1.5 մլն մարդ այդ տարածաշրջաններից արտագաղթել է այլ երկրներ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում