Շփման գծում լարվածությունը քաղաքագետը կապում է Ադրբեջանում քաղաքական և սոցիալական գործընթացների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում թշնամական քաղաքականությունը դարձել է քաղաքական և սոցիալական գործընթացները առաջ տանող շարժիչ ուժ: «Արմենպրես»- հաղորդմամբ` մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնք Ադրբեջանում ունեն թե΄ ներքին, թե΄ արտաքին բնույթ:

«Այնտեղ տեղի է ունենում իշխանական համակարգի արժեքների վերադասավորում, ինչի արդյունքում Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող Փաշաևների ներկայացուցիչ Մեհրիբան Ալիևան դարձել է այդ երկրի առաջին փոխնախագահ։ Երկրորդ կարևոր խաղացողները նախիջևանյան կլանի ներկայացուցիչներն են, ովքեր շարունակում են պայքարել իրենց դիրքերի համար»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` ներկայումս Ադրբեջանում աշխատանք է տարվում Նախիջևանի գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովին նույնպես երկրի փոխնախագահ նշանակելու ուղղությամբ:

«Այս խնդիրը լուծելու համար Նախիջևանում պետք է նույնպես սահմանադրություն փոխվի, ինչը ենթադրում է քաղաքական երկար գործընթաց։ Կարծում եմ, քանի այս ներքաղաքական վերադասավորումը շարունակվում է, քանի ամրապնդվում է Փաշաևների և նախիջևանյան կլանի դաշինքը հետագա իշխանություն ձևավորելու և ուժեղ պահելու համար, Ադրբեջանի նախագահը մշտապես փորձելու է արտաքին սպառնալիքներով շեղել իր ժողովրդի ուշադրությունը»,- ասաց ընդգծեց քաղաքագետը:

Ըստ Մելիք-Շահնազարյանի` Ադրբեջանը, սահմանում լարվածություն ստեղծելով, ցանկանում նաև ներքին լսարանին շեղել սոցիալտնտեսական խնդիրներից:

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ է գրանցվել:

Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից ինտենսիվորեն կրակ արձակելով՝ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին