Կարծիքներ

ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանում մեծ առաջընթաց կգրանցվի քաղաքական և տնտեսական ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանում մեծ առաջընթաց կգրանցվի քաղաքական և տնտեսական ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը կարող է նպաստել մեկ այլ գործընթացի՝ դեպի վիզայի ազատականացման ռեժիմի անցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, որ եթե ստորագրվի այս համաձայնագիրը, մինչև նոյեմբերին կայանալիք արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը, երկիրը մեծ առաջընթաց կունենա քաղաքական և տնտեսական ոլորտներում։

«Այս համաձայնագիրն ասոցացման պայմանագրի ավելի թեթև տարբերակն է, և մենք ունենք անհամեմատ ավելի լուրջ իրավական, քաղաքական, տնտեսական շրջանակներ»,- նշեց Մինասյանն ու հավելեց, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանն ունի՝ առավելագույնն է, ինչ կարող էր ստանալ և՛ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, և՛ հաշվի առնելով շարունակվող հակասությունները Եվրամիության և Ռուսաստանի միջև։

Քաղաքագետը, խոսելով առանց վիզայի ռեժիմի մասին, հիշատակեց, որ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ և Հայաստանը ունի բավականին լուրջ կատարված աշխատանք։

Բանախոսի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիությանքաղաքական և տնտեսական համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում մեզ համար, բայց որպես դաշնակից ռազմական կամ ռազմաքաղաքական առումով դժվար թե հնարավոր լինի որևէ հույս ունենալ Եվրամիության հետ կապված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում