Հայաստանն Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծում է գլխավոր հյուպատոսություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման,Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարիների ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:

«Հայ-իրաքյան հարաբերություններում առևտրատնտեսական համագործակցությունն առավել դրսևորվում է իրաքյան Քուրդիստանում, որը, մասնավորապես, պայմանավորված է ինչպես անվտանգության, այնպես էլ` նպաստավոր այլ գործոններով: Քուրդիստանը, լինելով Իրաքի կազմում, ունի ինքնավար կարգավիճակ, որտեղ գործում են երեք տասնյակից ավել օտարերկրյա ներկայացուցչություններ: Հաշվի առնելով արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը, Քուրդիստանում առավել ստվար դառնալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը, և հիմք ընդունելով Հայաստանի և Իրաքի միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ նպատակահարմար է Էրբիլում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսության»,- նշված է ՀՀ արտգործնախարարության եզրակացության մեջ:

Հայերեն English

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում