Քաղաքականություն

Անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ հայկական կոնյակով կազդարարենք տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ հայկական կոնյակով կազդարարենք տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի փորձագետների հետ հանդիպմանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըշեշտել է աշխարհում և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ:

«Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում