Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը վկայում է «և՛,և՛»-ի քաղաքականության կենսունակությունը. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը վկայում է «և՛,և՛»-ի քաղաքականության կենսունակությունը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրով կողմերն ազդարարում են, որ շարունակելու են բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը: Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի փորձագետների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկի հետ հայտարարել են Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:

«Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը՝ կարևորելով այն, որհամագործակցությունն ունի արժեքային հենք:

ՀՀ Նախագահի խոսքով, Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ «Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը և թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։ Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում