Եգիպտացի նկարչուհու «Լեգենդների աշխարհում» գիրքը ներկայացնում է հայկական բնանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացի նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 24-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Պատկերագրքում ներկայացված են Հայաստան կատարած երեք ուղևորությունների արդյունքում ստեղծված հայաստանյան բնանկարները: Շնորհանդեսին ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եգիպտոսից շատ հյուրեր ընդունեցինք, նրանց թվում էր նաև Րիհամ Աֆիֆին: Ենթադրում եմ, որ սիրեց Հայաստանը, հիացավ մեր տեսարժան վայրերով և իր սերն արտահայտեց նկարներով: Ստեղծեց լուսանկարների հետաքրքիր շարք, որոնք հետագայում դարձան գեղանկարներ: Գրքում մեր հուշարձանները, մեր եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, Արարատն ու Արագածն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Հրանուշ Հակոբյանը և Րիհամ Աֆիֆիին պարգևատրեց Արշիլ Գորկու մեդալով:

«Ես առաջին անգամ պատվիրակության հետ այցելեցի Հայաստան 2015թ-ի ապրիլին` ներկա գտնվելու պատմական հզոր մի միջոցառման: Այդ ժամանակ մտա Էջմիածնի տաճար ու ներկա գտնեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող պատարագին: Տեսա արցունքոտ աչքերով հայերի: Տեսա, որ հենց իմ առջևից ճանապարհ են բացում, որ ներս մտնի կաթողիկոսը: Քանի որ հենց իմ կողքով անցավ նա, ես զգացի, որ իմ առջև ինչ-որ բան անելու պարտավորություն կա: Եվ սա էր, որ ես կարող էի փոխանցել աշխարհին»- ասաց Րիհամ Աֆիֆին:

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ վերջին շրջանում իրենց առջև խնդիր էին դրել ի մի բերել բոլոր հայկական հուշարձաններն ու հրատարակել գիրք: Եվ այս գիրքը հաճելի զուգադիպություն էր: Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Րիհամ Աֆիֆիին ոչ թե նրա համար, որ սիրում է Հայաստանը, այլ որ թույլ է տալիս, որ մենք մեզ նայենք մեկ այլ հայացքով:

Հայերեն العربية

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ