ՀՀԿ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին գնում է քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, որի ձայնը շատ բարձր է հնչելու: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման շեմին, մենք իրականացնում ենք խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթաց: Մենք պարտավոր ենք այդ անցումն անցկացնել անցնցում, պարտավոր ենք երաշխավորել կայունություն, օրինականություն: ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մեկ տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ ժողովրդի գազն ու հոսանքն անվճար է դառնալու, չեն ասելու, որ երիտասարդներին բանակ չեն տանելու, նրանք անելու են այն, ինչ ի վիճակի են, ամեն օր մեր երկիրն առաջ տանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ Նախագահը՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն ընտրություններին գնում է քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, որի ձայնը շատ բարձր է հնչելու: Սերժ Սարգսյանն ասաց, որ իր իսկ նախաձեռնությամբ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հաշվի առնելով նրա անցած ուղին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԿԸՀ ներկայացրել է համամասնական ցուցակը՝ 197 թեկնածուով: Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ